Նորություններ
Հունվարի 30-ին կմեկնարկի 2017-2018թթ. առարկայական օլիմպիադաների տարածաշրջանային փուլը
16.01.2018

Արարատի մարզի բոլոր տարածաշրջաններում արդեն իսկ ավարտվել է առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլը: Առարկայական օլիմպիադաների այս` մեկնարկային փուլի մասնակիցներից հաջորդ` տարածաշրջանային փուլին մասնակցելու հնարավորություն են ստացել այն աշակերտները, ովքեր հավաքել են առավելագույն միավոր:
Ըստ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության` հունվարի 30-ից մեկնարկելու է մի քանի առարկաների տարածաշրջանային, ինչպես նաև Ֆիզիկա, Մաթեմատիկա, Քիմիա, Կենսաբանություն, Աստղագիտություն, Աշխարհագրություն, Ինֆորմատիկա առարկաների առցանց օլիմպիադաների դպրոցական փուլը: