Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզը ներկայացնող երկու շախմատիստներ ոսկե մեդալ են նվաճել Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում

18.01.2018

Հունվարի 9-17-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում անց է կացվել Անդրանիկ Մարգարյանի անվան 8-րդ հուշամրցաշարը, որին մասնակցել են շախմատիստներ Երևանից ու հանրապետության բոլոր մարզերից` 5 տարիքային խմբերում: Արարատի մարզը հուշամրցաշարում ներկայացրել է 46 շախմատիստ, որոնցից 13-ը ներկայացրել է Մասիսի տարածաշրջանը, 7-ը` Արարատի, 22-ը ` Արտաշատի, և 4 շախմատիստ հանդես է եկել Վեդու տարածաշրջանից: Մրցաշարի արդյունքներով վեդեցի Նարեկ Ղազարյանը դարձել է չեմպիոն: Չեմպիոնի տիտղոսն է նվաճել նաև այգեպատցի Արշակ Մելքոնյանը, ով լինելով 13 տարեկան` մրցել է 18 տարեկանների տարիքային խմբում: Չեմպիոններին են հանձնել ոսկե մեդալներ, դիպլոմներ և դրամական պարգևներ:
Ավելացնենք նաև, որ հուշամրցաշարի մասնակից արարատցի մյուս շախմատիստները բարձրացրել են անձնական վարկանիշներն ու որակավորման կարգերը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 14:44:36