Նորություններ
<<Սիրոն>> թատերախումբը` հանրապետական ու միջազգային փառատոնների մասնակից
19.01.2018
Մասիս քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում գործող <<Սիրոն>> թատերախումբը շուրջ 17 տարի համախմբում է տարբեր տարիքի երեխաներին: Յուրահատուկ այս միջավայրում հանդիպում են աշակերտները, բեմադրվում են ներկայացումներ ու միասնական ջանքերով, արվեստի լեզվով, ձեռք բերվում հաղթանակներ: Ըստ գեղարվեստական ղեկավար Արշակ Ղազարյանի` թատերախումբն իր կազմավորման սկզբնական փուլում կոչվել է <<ՄԵԹ>> (Մասիսի Երիտասարդ Թատերախումբ), այնուհետև, 2006 թվականին, <<ՄԵԹ>>-ը անվանափոխվել է <<Սիրոն>>-ի, որ նշանակում է նռան ծաղիկ:
Բազմաթիվ հանրապետական ու միջազգային փառատոններին <<Սիրոն>>-ը ներկայացել է բարձր մակարդակով. <<Մեկ ազգ, մեկ մշակույթ>>, <<Ծաղկող մագաղաթներ>>, <<Էտյուդ>>, <<Թատերական Լոռի>>,<<Золотой ключик>> , <<Աղասի Այվազյանի>>-ի անվան և մի շարք այլ փառատոնների շրջանակներում թատերախումբը բազմիցս հանդես է եկել բարձրարժեք ներկայացումներով` արժանանալով դիպլոմների ու պարգևների` փաստելով նաև, որ մեծագույն հաղթանակները դեռևս առջևում են: