Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամփոփվել է Արարատի մարզում տեղակայված ՀՀ ԱԻ նախարարության ստորաբաժանումների 2017թ. գործունեությունը

19.01.2018


Հունվարի 19-ին Արարատի մարզպետարանում կայացած հանդիպման ընթացքում Արարատի մարզում տեղակայված ՀՀ ԱԻ նախարարության ստորաբաժանումները հաշվետվություն են ներկայացրել 2017թ. իրականացված աշխատանքների վերաբերյալ: Հանդիպմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արտավազդ Դավթյանը, ԱԻՆ համակարգի ներկայացուցիչներ, Արարատի մարզպետարանի և պետական կառույցների աշխատակիցներ, համայնքների ղեկավարներ:
Ըստ օրակարգի` առաջինը զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱԻՆ ՓԾ Արարատի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Արմեն Ամիրջանյանը: Արարատի մարզային փրկարարական վարչության պետը ներկայացրել է 2017թ. ընթացքում իրենց ստորաբաժանման հիմնական ուղղությունները, արձանագրված արտակարգ դեպքերը, օպերատիվ տակտիկական պատրաստությունը: Արմեն Ամիրջանյանը ներկայացված հաշվետվության մեջ խոսել է կապի ազդարարման համակարգի, անձնակազմի կառավարման մասին` անդրադառնալով նաև փրկարարական ուժերի պատրաստականության և քաղաքացիական պաշտպանության համակարգի նախապատրաստման ուղղությամբ տարվող աշխատանքներից: Արմեն Ամիրջանյանը այնուհետև ներկայացրել է համակարգում առկա բացթողումներն ու թերությունները և առաջարկներ ներկայացրել աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար: Հաշվետվության ավարտին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը անդրադարձել է Խոսրովի անտառի հարակից վայրերում կապի համակարգի բացակայության փաստին և առաջարկել համապատասխան միջնորդությամբ խնդրին տալ լուծում, որպեսզի տեխնածին կամ բնածին աղետների դեպքում համապատասխան գործողություններն իրականացվեն օպերատիվ ու կանոնակարգված կերպով:
Այնուհետև զեկույցով հանդես են եկել նաև ՀՀ Արարատի մարզում տեղակայված ՀՀ Աի նախարարության 5 ստորաբաժանումների ղեկավարները:
Հանդիպման ավարտին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Արարատի մարզային փրկարարական վարչությանը իրականացված գործունեության համար և հավելել, որ նախարարության կողմից մարզային ծառայությունը համալրվել է լրացուցիչ տեխնիկայով: Մարզի ղեկավարը ավելացրել է նաև, որ դեռ անելիքներ շատ կան, և միասնական աշխատանքի միջոցով միայն կարող են գրանցվել նորանոր հաջողություններ:
Ավելացնենք նաև, որ ՀՀ ԱԻ նախարարի որոշմամբ ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչությունը ճանաչվել է լավագույնը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 14:44:36