Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզում մեկնարկել են <<Բուժօգնության որակի բարելավում>> խորագրով երկօրյա դասընթացները

19.01.2018

Հայաստանի Ամերիկյան համալսարանի Ժիրայր և Փաթրիշա Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի Ավետիսեան Օնանեան առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի կողմից իրականացվում են ՀՀ մարզերի ավագ բուժաշխատողների համար նախատեսված երկօրյա դասընթացներ: Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան ՀՀ առողջապահության նախարարության կողմից վավերացված 12 ՇՄԶ (շարունակական մասնագիտական զարգացման) կրեդիտ:
Արարատի մարզում դասընթացները կանցկացվեն ըստ նախապես ներկայացված ժամանակացույցի: Դասընթացների կարող են մասնակցել մարզի առողջապահական կենտրոնների` հիվանդանոցների, առողջության առաջնային պահպանման կենտրոնների, պոլիկլինիկաների և բժշկական ամբուլատորիաների 20 ավագ բուժաշխատողներ:
Այսօր` հունվարի 19-ին, Արարատի բժշկական կենտրոնում մեկնարկել են Արարատի տարածաշրջանի բուժաշխատողների համար նախատեսված դասընթացները: Հաջորդաբար դասընթացներ կանցկացվեն նաև Արտաշատի, Մասիսի և Վեդու բժշկական կենտրոններում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 14:44:36