Նորություններ
Հայկ Մարտիրոսյանը՝ շախմատի Հայաստանի 2018 թվականի չեմպիոն
23.01.2018

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ շախմատի Հայաստանի առաջնության վերջին տուրը: Հայաստանի չեմպիոնը տիտղոսը որոշվում էր Հայկ Մարտիրոսյան – Ռոբերտ Հովհաննիսյան պարտիայում: Մարտիրոսյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով և չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար նրան բավարար էր ոչ-ոքի արդյունքը, իսկ Հայաստանի չեմպիոն դառնալու համար Հովհաննիսյանին անհրաժեշտ էր միայն հաղթանակ: Լարված ընթացք ունեցած պարտիայում սպիտակներով խաղացող Մարտիրոսյանը գործեց շատ վստահ և ուժի դիրքերից կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի արդյունքի: Այսպիսով Մարտիրոսյանը հռչակվեց Հայաստանի 2018 թվականի չեմպիոն և նվաճեց Հայաստանի հավաքականի ուղեգիր: 6.5 միավոր վաստակած Հովհաննիսյանն արժանացավ արծաթե պարգևի:
Նյութի աղբյուրը` Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայք