Նորություններ
Նոր Խարբերդի 2-րդ հիմնական դպրոցը նոր շենք կունենա
23.01.2018

2017թ. օգոստոսի 11-ից Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքում սկսվել են թիվ 2-րդ դպրոցի նոր շենքի շինարարական աշխատանքները, որոնց ավարտից հետո դպրոցի աշակերտներն ու ուսուցչական կոլեկտիվը կարող են դասապրոցեսը կազմակերպել արդիական բոլոր չափանիշներին համապատասխանող շենքային պայմաններում: 503 աշակերտ և 61 աշխատակից ունեցող դպրոցի նոր շենքի կառուցումն իրականացվում է ԱԻՆ-ի Սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագրի շրջանակներում, որի պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է: Ֆինանսավորումն իրականացվում է Ասիական բանկի և ՀՀ կառավարության աջակցությամբ:
Այս պահին կառուցվելիք դպրոցի տարածքում ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ, որոնք, ըստ ծրագրի, նախատեսվում է ավարտել 2019թ. վերջին: