Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

23.01.2018

Հունվարի քսաներեքին Արարատի մարզպետարանում կայացած հերթական աշխատանքային խորհրդակցությունը վարել է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը: Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետի տեղակալները, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզպետի կողմից կառուցվածքային ստորաբաժանումներին տրված հանձնարարականների կատարաման ընթացքն ու տրվել նոր հանձնարարականներ:
Արամայիս Գրիգորյանը տեղեկացրել է ՀՀ կառավարությանը 2017թ. իրականացված աշխատանքների ամփոփ հաշվետվություն ներկայացնելու մասին, ինչպես նաև խորհրդակցության մասնակիցներին հանձնարարել վերոհիշյալ հաշվետվության հետ մեկտեղ ներկայացնել նաև 2018թ Արարատի մարզի զարգացման ծրագրեն ըստ համապատասխան ոլորտների:
Մարզի ղեկավարն այնուհետև անդրադարձել է 2018թ. մարտ ամսին սպասվող ՏԻՄ ընտրություններին, այս ուղղությամբ ևս ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությանը հանձնարարականներ տվել:
Խոսելով արդեն նաև մարզպետարանի պաշտոնական կայքում տեղադրված համայնքների էլեկտրոնային անձնագրերից` Արամայիս Գրիգորյանը բոլոր վարչությունների ղեկավարներին հանձնարարել է ուշադրություն դարձնել անձնագրերում առկա և իրենց ոլորտներին վերաբերող տեղեկատվությանը և տեղեկատվության թարմացման կամ լրացման անհրաժեշտության դեպքում ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 14:44:36