Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վեդի քաղաքի Գեղարվեստի դպրոց.արվեստի ու արհեստի խաչաձևում

24.01.2018


Գեղեցիկի ու արժեքավորի սերմանման կրթօջախներից մեկը` Վեդու Գեղարվեստի դպրոցն իր հյուրընկալ ու ջերմ տանիքի տակ է համախմբում քաղաքի ու շրջակա համայնքների երեխաներին: Այստեղ գործող նկարչական, պարարվեստի, շախմատի, վարսահարդարման, դիզայնի, ռադիո-ինժեներական և դեկորատիվ կիրառական արվեստի ( կար ու ձև, մաքրամե, ժանյակ, գոբելեն, փայտի փորագրություն և այլն) խմբակներում սաները կրթվում ու ձեռք են բերում կյանքի ու կենցաղի համար կարևորագույն հմտություններ:
Դպրոց հաճախելու հնարավորություն ունեն 6 և ավելի տարեկան երեխաները, ովքեր, ըստ դպրոցի տնօրեն Հրայր Գորգոյանի, ժամանակակից կենցաղավարության, գաղափարական ու տարաբնույթ փոփոխությունների պայմաններում նախընտրում են ունենալ կիրառելի մասնագիտություններ ու նախասիրություններ:
Ուսումնական տարվա ընթացքում դպրոցում կազմակերպվում են Հայոց Մեծ Եղեռնին, Սուրբ Զատկին, Մայիսյան եռատոներին, Երեխաների պաշտպանության միջազգային օրվան և այլ տոներին նվիրված ցուցահանդեսներ ու ցերեկույթներ, որոնց միջոցով սերմանում են հայրենասիրական գաղափարներ ու ամփոփում են ուսուցանվածը:
Ըստ տնօրենի` սաները հաճախ մասնակցում են համաքաղաքային, մարզային, հանրապետական, ինչպես նաև միջազգային մրցույթ-փառատոնների և ցուցահանդեսների` արժանանալով դիպլոմների, պատվոգրերի, հավաստագրերի և տարբեր կարգի մրցանակների:
Ներկայումս 280 աշակերտ ունեցող դպրոցը շարունակում է սաների կրթման ու գեղեցիկի սերմանման իր ավանդույթները և, միևնույն ժամանակ, սերնդի կրթման ու դաստիարակության պատվաբեր գործում ամրագրում նորարարություններ` նոր մոտեցումներով գծելով ապագայի ուղենիշները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15