Նորություններ
Աբովյան համայնքում կառուցվում է նոր մանկապարտեզ
24.01.2018
Աբովյան համայնքը ամիսներ անց կունենա նոր մանկապարտեզ: Նախորդ դարի 60-ական թվականներից մինչ օրս մանկապարտեզ չունեցող համայնքում ընթանում են շինարարական աշխատանքներ: Կառուցվող մանկապարտեզի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից իրականացվող <<Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման>> ծրագրով (<<ՍՆՏԶ>>):
Ըստ համայնքապետարանի` մանկապարտեզի կառուցման համար նախատեսված բյուջեն կազմում է 143.107.184.59 ՀՀ դրամ:
Ավելացնենք նաև, որ 2017թ. դեկտեմբերին մեկնարկած շինարարական աշխատանքները, ըստ ծրագրի, նախատեսվում է ավարտին հասցնել 2018 թ. վերջին` կրթվելու և դաստիարակվելու լիարժեք պայմաններ ունենալու հնարավորություն ընձեռելով 75-80 երեխայի: