Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սեմինար` <<Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ>> ծրագրի շրջանակներում

24.01.2018

Հունվարի քսանչորսին Արարատի մարզպետարանում անց է կացվել սեմինար, որին մասնակցել են Արարատի մարզի մի շարք համայնքների ղեկավարներ,մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական, կրթության, մշակույթի և սպորտի, ՏԻ և ՀԳՄ հարցերով, առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների, ինչպես նաև ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ներկայացուցիչներ: <<Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ>> ծրագրի շրջանակներում անցկացվող սեմինարն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի և Մանկական զարգացման հիմնադրամի կողմից:
Ծրագրի նպատակն է տեղական ինքնակառավարման համակարգում համայնքի սոցիալական աշխատողի հաստիքի ներդրման գործընթացին աջակցություն ցուցաբերելն ու համայնքների` իրենց սոցիալական խնդիրները հայտնաբերելու, կանխելու և հասցեագրելու կարողության զարգացման միջոցով Հայաստանում համայնքային սոցիալական ծառայությունների ներդրմանը խթանելը:
Համակարգողների կողմից ծրագիրը ներկայացնելուց հետո սեմինարի մասնակիցների մասնակցությամբ ծավալվել է քննարկում: Տրված հարցադրումներին տրվել են նաև սպառիչ պատասխաններ:
Ավելացնենք նաև, որ ծրագիրն իրականացվելու է նաև մայրաքաղաք Երևանում և հանրապետության մյուս մարզերում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15