Տպել
Նորություններ
Այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է
24.01.2018
1924թ․ այս օրը Արարատի մարզի Զանգակատուն համայնքում ծնվել է հայ բանաստեղծ Պարույր Սևակը։ Ձևավորված ավանդույթի համաձայն՝ բանաստեղծի հայրենի գյուղի և Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներից ժամանած դպրոցականները, ուսուցիչներն ու սևակասերները իրենց հարգանքի տուրքն են մատուցում Սևակի տուն-թանգարանում ամփոփված նրա շիրիմին և մասնակցում բանաստեղծին նվիրված ցերեկույթին։