Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արտաշատի ավագ դպրոցի աշակերտները վերադարձել են Բրյուսելից

25.01.2018

Արտաշատի ավագ դպրոցի աշակերտները մասնակցել են <<Consumer Classroom Inter-school competition>> առցանց կրթական կազմակերպության կողմից իրականացվող միջդպրոցական միջազգային մրցույթին, ճանաչվել հաղթող և որպես մրցանակակիրներ` դպրոցի տնօրեն Եպրաքսյա Սիմոնյանի ու անգլերենի ուսուցչուհի Եվգենյա Հարությունյանի ուղեկցությամբ քառօրյա ճանապարհորդություն կատարել դեպի Բրյուսել: <<Էներգիայի խնայողաբար պահպանում>> խորագրով մրցույթի շրջանակներում , ըստ դպրոցի տնօրեն Եպրաքսյա Սիմոնյանի, աշակերտները համագործակցել են Իտալիայի Միրա քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկի աշակերտների հետ և կազմել <<It take care>> առցանց գիրքը, որը ճանաչվել է լավագույնը: Գիրքն ընդգրկել է պաստառներ ու դիագրամներ, էլեկտրոնային էջեր ու գիտելիքների աղբյուր հանդիսացող գիտահետազոտական աշխատանքներ: Ի դեպ, մրցույթը հովանավորվում էր Եվրամիության Եվրոպական հանձնաժողովի կողմից:
Բովանդակալից ուղևորության ընթացքում աշակերտներն այցելել են թանգարաններ ու շրջել քաղաքի տեսարժան վայրերում, Եվրոպական հանձնաժողովում մասնակցել սեմինարների, ներկայացրել իրենց ծրագիրն ու, որպես հաղթող թիմ, ստացել հավաստագրեր: Շրջագայության հետ մեկտեղ Արտաշատի ավագ դպրոցի աշակերտները օտարերկրացիներին են ներկայացրել հայ ժողովրդի պատմությունը, ինչպես նաև սեփական փորձով մարդասիրության ու համերաշխության օրինակներ ցույց տվել:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15