Նորություններ
Պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների վերաբերյալ խորհրդակցություն Արարատի մարզպետարանում
25.01.2018
Հունվարի 24-ին Արարատի մարզպետարանում կայացել է խորհրդակցություն, որին ներկա են եղել Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սոնյա Պողոսյանը, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, ՀՀ Ան ներկայացուցիչներ, մարզի առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների պատասխանատուներ:
ՄՊՎ-ի դեմ կանխարգելիչ պատվաստումները լիարժեք կազմակերպելու համար կայացած խորհրդակցության ընթացքում կայացել է քննարկում պատվաստումների իրականացման համար իրավիճակի գնահատման, խնդրահարույց հարցերի պարզաբանմն և պատվաստումների արդյունավետ գործըթնացի ապահովման հետագա քայլերի ուղղությամբ: