Նորություններ
Համայնքների բյուջեների քննարկումներ Արարատի մարզպետարանում
25.01.2018
Արարատի մարզպետարանում կայացել են համայնքների բյուջեների վերաբերյալ քննարկումներ, որոնց մասնակցել են համայնքների ղեկավարները, մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության ներկայացուցիչները։
Ծավալված քննարկումների ընթացքում համայնքների ղեկավարներին տրվել են մեթոդական ցուցումներ ու առաջարկություններ բյուջեների կազմման գործընթացները սահուն կերպով իրականացնելու ուղղությամբ։ Մասնավորապես ցուցումներն ու ուղղորդումները վերաբերել են բյուջեների բաղկացուցիչ մաս կազմող տեղական տուրքերին ու վճարներին, աղբահանությանը, հաշվարկային ցուցանիշներին, բյուջետային գործընթացներում համայնքների նախորդ տարիների պարտքերի մարման ներառմանը և այլն։