Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ոստանում կայացել է Բանակի օրվան նվիրված միջոցառում

25.01.2018

Հունվարի 25-ին Ոստանի միջնակարգ դպրոցում կազմակերպվել էր <<Հայրենիքից դուրս, հայրենիքից զատ խաբուսիկ են բոլոր դրախտները>> խորագիրը կրող միջոցառումը, որին ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանը, ՀՀ Պն խորհրդական, գեներալ-մայոր Արմեն Բաբուրյանը, տարածքային զինկոմիսարիատի ներկայացուցիչներ, ոստանցիներ։
Ոստանի դպրոցի ավագ դասարանների աշակերտների ջանքերով կազմակերպված միջոցառման ընթացքում մասնակիցները ներկայացրել են հայ ժողովրդի պատմության հերոսական էջերից մեկը՝ Արցախյան ազատամարտն ու հայ քաջորդիների հաղթանակների շնորհիվ ձևավորված Հայոց բանակի կազմավորման պատմությունը։ Ապագա սերունդը շնորհակալանքի խոսքեր է հղել և խոնարհվել նաև բանակաշինության ու երկրի անվտանգության ամրապնդմանը նվիրված բոլոր հերոսներին։
Միջոցառման ավարտին ելույթ է ունեցել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը՝ ներկաներին փոխանցելով մարզպետ Արամայիս Գրիգորյանի ողջույնի և շնորհավորական խոսքերը հայ ժողովրդի համար կարևորագույն տոնի՝ Բանակի օրվա կապակցությամբ, ապա ավելացրել,  որ խրամատներում ու ռազմադաշտում կազմավորված մեր բանակի փառավոր հաղթանակների շնորհիվ այսօր տերն ենք մեր երկրի, որ բանակը մենք ենք։
Միջոցառման ավարտին ելույթ է ունեցել նաև Ոստանի միջնակարգ դպրոցի տնօրեն Գեղամ Արշակյանը, ով կարևորել է մատաղ սերնդի շրջանում հայրենասիրական միջոցառումների անցկացումն ու ավելացրել, որ բանակը մեր տունն է, մեր բերդ-ամրոցը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15