Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տափերականի մանկապարտեզում ընթացող շինարարական աշխատանքները ավարտին են մոտենում

26.01.2018

2017թ․ հունիսին Տափերական համայնքի մանկապարտեզում տեղի ունեցած հրդեհի հետևանքով վնասվել էին մի քանի մասնահատվածներ, որից հետո, 2017թ․ հուլիսի սկզբին, համայնքապետարանի ու մի շարք անհատ քաղաքացիների ֆինանսավորմամբ, սկսվել էին վերանորոգման աշխատանքներ։ Ըստ Տափերական համայնքի ղեկավար Միհրան Մանասերյանի՝ հիմնովին քանդվել և նորովի կառուցվել է մանկապարտեզի միջանցքը։ Ներկա պահին ընթանում են միջանցքի և դահլիճի ներքին հարդարման աշխատանքները։
Շինարարական աշխատանքներն իրականացնելու և ավարտին հասցնելու համար նախատեսվել է 30 մլն․ դրամ։ Համայնքապետարանի փոխանցած տեղեկատվության համաձայն՝ Տափերականի մանկապարտեզ է հաճախում 117 երեխա, իսկ շինրարարական աշխատանքներնը կավարտվեն 2018թ․ փետրվարի վերջին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15