Նորություններ
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ
26.01.2018

Սիրելի' հայրենակիցներ
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ: Մեր երկրի պետականության կազմավորման հիմնասյուն հանդիսացող ու սահմանների անվտանգությունն ապահովող հայոց բանակի սպայական անձնակազմի ու զինվորների շնորհիվ հայ ժողովուրդն այսօր տերն է իր երկրի ու հողի:
Կարևորագույն այս օրը առիթ է ևս մեկ անգամ հիշելու նաև Հայոց բանակի կազմավորման հիմքերում կանգնած բոլոր հերոս տղաներին, ովքեր խիզախորեն ամրագրեցին մեզ համար կենսական խաղաղությունն ու կերտեցին սերունդների ապագան:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա կապակցությամբ և մաղթում հայ ժողովրդին մշտական միասնություն, խաղաղ ու անառիկ սահմաններ, իսկ հայ զինվորին` ամուր կամք ու ոգի: