Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՆԶՊ դասասենյակի անվանակոչում հերոս զինվորի անունով

29.01.2018

Մասիս քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի ՆԶՊ դասասենյակն անվանակոչվել է նույն դպրոցի շրջանավարտ, զոհված զինվոր Սարգիս Աբրահամյանի անունով։ Դասասենյակի անվանակոչմանը նվիրված արարողությանը ներկա են եղել Սարգիսի ծնողները, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ԵԿՄ անդամներ, հյուրեր։
Ծաղկեդրման արարողությունից հետո միջոցառման հյուրերը շրջել են դասասենյակով, որտեղ տեղակայված հուշ-անկյունում ներկայացված են եղել Սարգիսի անձնական իրերը, շքանշաններն ու լուսանկարները։ Այնուհետև հերոս զինվորի մասին հուշեր են պատմել նրա ծնողները, ուսուցիչներն ու ընկերները
Անվանակոչման արարողության շրջանակներում դպրոցում կայացել է նաև <<Կյանք հանուն կյանքի>> խորագրով միջոցառումը, որի ընթացքում հնչել են ռազմահայրենասիրական կատարումներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:33:36