Նորություններ
<< ԱԶԳ - ԲԱՆԱԿ >> խորագրով միջոցառում Բուրաստանում
30.01.2018
Հունվարի 29-ին ՀՀ Արարատի մարզի Բուրաստան համայնքի մշակույթի տանը կայացած << ԱԶԳ - ԲԱՆԱԿ >> խորագրով միջոցառումը նվիրված էր Հայոց բանակի 26- ամյակին:
Միջոցառման անմիջական մասնակիցներն էին համայնքի բնակիչ հանդիսացող և ժամկետային զինվորական ծառայությունից վերադարձած տղաները, ովքեր մեծ ոգևորությամբ և պատրաստակամությամբ իրենց հույզերն ու ապրումները կարողացան փոխանցել ներկաներին ՝ միջոցառնման համար նախատեսված սենյակը վերածելով << խրամատի>> :
Համայնքի ղեկավար Ա. Թարվերդյանը շնորհավորել է զորացրված ու դեռևս ծառայության մեջ գտնվող տղաներին Բանակի օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնել իրենց ընտանիքների և համայնքի պատիվը բարձր պահելու համար: