Նորություններ
Վեդի քաղաքում տեղադրվել է Ջուղայի խաչքարի կրկնօրինակ խաչքարը
30.01.2018
Հունվարի 29-ին Վեդի քաղաքի Վ.Սարգսյանի անվան զբոսայգում մեծ հանդիսավորությամբ կայացել է Ջուղայի խաչքարի կրկնօրինակ խաչքարի բացման արարողություն, որին ներկա են եղել Վեդու քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը, ՀՀ ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը, ազատամարտիկներ, համայնքների ղեկավարներ, վեդեցիներ, հյուրեր:
Խաչքարը տեղադրվել է Վեդու ԵԿՄ տարածքային բաժանմունքի նախաձեռնությամբ և ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի հովանավորությամբ:
Խաչաքարի բացման պատիվը տրվել է Վեդու համայնքապետ Վարուժան Բարսեղյանին և ՀՀ ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանին:
Խաչքարն օծվել է Արմավիրի թեմակալ առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ:
Բացումից հետո ներկաները Վեդիի մշակույթի տանը մասնակցել են Հայոց բանակի 26-ամյակին նվիրված միջոցառմանը: