Նորություններ
Հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևը կուսուցանվի Արարատի մարզի մի քանի մարզադպրոցում:
31.01.2018
ՀՀ կառավարության որոշմամբ հավանության է արժանացել <<Հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացման հայեցակարգ>>-ը: Մարզաձևի մասսայականացման նպատակով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում 2017թ. մայիսի 15-27-ը անցկացվել են վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնակցել են հանրապետության տարբեր մարզադպրոցների (այդ թվում` Արարատի մարզի) 26 մարզիչ-մանկավարժներ` վերապատրաստվելու և իրենց խմբերում (հունա-հռոմեական ըմբշամարտի, ազատ ոճի ըմբշամարտի, սամբոյի և ձյուդոյի) պարապողներին հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևն ուսուցանելու համար:
Ծրագրի նպատակն է ՀՀ-ում, Արցախում և հայկական սփյուռքում հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի պահպանումը, տարածումն ու զարգացումը, ինչը լուրջ ներդրում կհանդիսանա ազգապահպանության գործում: Մասիս քաղաքի <<Սևան>> մարզական ընկերության, Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի և Տափերական համայնքի մարզադպրոցների վերոհիշյալ խմբակներում ևս այսուհետ կուսուցանվի ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևը: