Նորություններ
Ավարտվել է ձմեռային զորակոչը
01.02.2018
Հունվարի 8-ին Հայաստանի հանրապետությունում մեկնարկել էր ձմեռային զորակոչը: Զորակոչի շրջանակներում Արարատի մարզի զինկոմիսարիատներից պարտադիր ժամկետային ծայառության են մեկնել նորակոչիկները: Ամբողջ զորակոչի ընթացքում նորակոչիկներին ծառայության են ճանապարհել հարազատներն ու ծնողները, քաղաքային ու գյուղական համայնքների ղեկավարները, հոգևոր հայրեր: Արարատի, Արտաշատի և Մասիսի տարածաշրջանների 18 տարին լրացած պատանիները բանակն են զորակոչվել Արարատի մարզի եկեղեցիներում ծառայող հոգևոր հայրերի կողմից օրհնություն ստանալուց հետո:
Նշենք նաև, որ արդեն ուժի մեջ է մտել ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկած <<Ես եմ>> ծրագիրը: Վերոհիշյալ ծրագրով մարտական հերթապահություն իրականացնող զորամասում ծառայելու ցանկություն հայտնած նորակոչիկները իրավունք կստանան անցնելու ծառայության նոր` ժամկետային-պայմանագրային տեսակին: Ծառայությունը տևելու է 3 տարի, սակայն 7 ամիսը զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ: Ծառայության ավարտին զինվորի անձնական հաշվին է փոխանցվելու շուրջ 5 մլն դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում՝ մատչելի բնակարան, մինի-ֆերմա և ուսման վարձի փոխհատուցում: