Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկում` <<Սոցիալական աշխատանքի պրակտիկայի զարգացումը Արմավիրում և Արարատում>> ծրագրի շրջանակներում

02.02.2018


Արարատի մարզպետարանում կայացել է քննարկում, որին մասնակցել են համայնքների սոցիալական ծառայությունների ու Արարատի մարզպետարանի կանանց, ընտանիքի և երեխաների պաշտպանության բաժնի աշխատակիցները:
Կլոր սեղան-քննարկման ընթացքում <<Արմավիրի զարգացման կենտրոնի>> փորձագետները ներկայացրել են Արմավիրի և Արարատի մարզերում սոցիալական ծառայությունների տրամադրման ու միջոլորտային համագործակցության վերաբերյալ կենտրոնի կողմից արված ուսումնասիրությունը: Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև ցանցային համագործակցությունը` որպես ռեսուրսների արդյունավետ օգտագործման տարբերակ և երեխաների պաշտպանության ցանցի օրինակը:
Փորձագետների ելույթներից հետո կլոր սեղանի մասնակիցների կողմից տրվել են թեմային վերաբերող հարցեր, ծավալվել է քննարկում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15