Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համայնքների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել են համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի կազմմանը վերաբերող հարցեր

05.02.2018

ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանի և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանի գլխավորությամբ մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացակարգերին վերաբերող հարցեր:
Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումների` ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության, Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության, Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պատասխանատու աշխատակիցներ, համայնքների ղեկավարներ, ՓՄՁ ԶԱԿ-ի ներկայացուցիչներ։
Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը ներկայացրել է կառավարության կողմից հավանության արժանացած և համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող ներդրումային և գործարար ծրագրերի գնահատման ընթացակարգը, 2018 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ ստանալու հնարավորությունները, համայնքների 2018 թվականի բյուջեների պլանավորմանը, ինչպես նաև համայնքային զարգացման ծրագրերի տարեկան աշխատանքային պլանների կազմմանը վերաբերող մանրամասներ: Փոխնախարարը անդրադարձել է նաև <<ՄԶԱԾ-ի կողմից իրականացվող գյուղական զբոսաշրջության ինտեգրված զարգացում>> ծրագրին:

Անդրադառնալով ներկայացված հարցերի կարևորությանը` մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը համայնքների ղեկավարներին առաջարկել է ակտիվ աշխատանքներ տանել համայնքներում ներդրումային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ, որոնք կնպաստեն համայնքային տնտեսության զարգացմանը: Աշոտ Վարդանյանը համայնքի ղեկավարների ուշադրությունը հրավիրել է նաև 2018 թվականի բյուջեների պլանավորման գործընթացում արդի պահանջներին համապատասխան փոփոխություններ կատարելու անհրաժեշտությանը:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը հանգամանորեն պատասխանել է ներկաների կողմից բարձրացված հարցերին`տեղեկացնելով, որ նախարարությունում ստեղծվելու է աշխատանքային խումբ, որն անհրաժեշտության դեպքում կպատասխանի հետաքրքրող հարցերին և մասնագիտական աջակցություն կցուցաբերի համապատասխան աշխատանքների իրականացմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15