Նորություններ
Արարատի մարզի հինգ համայնքներում տեղադրվել են բակային սպորտի պարզ մարզասարքեր
06.02.2018
Կառավարության կողմից ընդունված ՀՀ-ում բակային սպորտի զարգացման 2018-2022 թթ․ ծրագրի իրագործման նպատակով Արարատի մարզի Մասիս, Վեդի, Արտաշատ և Արարատ քաղաքներում և Բերքանուշ գյուղական համայնքում տեղադրվել են բակային սպորտի պարզ մարզասարքեր ( տարբեր բարձրության պտտաձողեր, ճոճանակներ, զուգափայտեր, սահելու, մագլցման և ձգումների համակցված հարմարանքներ, սարքեր և այլն)։
Ծրագրի նախագիծը մշակել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը։ Նպատակը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգում բակային սպորտով զբաղվելու մշակույթի վերականգնումն է, ժամանակակից պահանջներին համապատասխան նոր արդյունավետ ազգային համալիր ծրագրի ստեղծմանը բնակչության տարբեր տարիքային խմբերի առօրյայում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի արմատավորման համալիր ծրագրերի իրագործումը և այլն։