Նորություններ
Հայտարարություն
06.02.2018
2018թ. մարտի 3-ին ժամը 11։00-ին Արարատի պետական քոլեջում կայնալու է ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից կազմակերպվող դպրոցականների օլիմպիադայի 1-ին փուլը։ Օլիմպիադան անցկացվելու է Մաթեմատիկա, Ֆիզիկա, Քիմիա, Ինֆորմատիկա, Կենսաբանություն, Աշխարհագրություն, Հայ ժողովրդի պատմություն, Հայոց լեզու և գրականություն, Ռուսաց լեզու, Անգլերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն հանրակրթական առարկաների և ստեղծագործական աշխատանքի գծով։
Հաղթողները մասնակցելու են մարտի 31-ին Երևանի պետական համալսարանում կայանալիք օլիմպիադայի 2-րդ փուլին, որն ամփոփվելու է փակման և պարգևատրման արարողությամբ՝ ապրիլի 20-ին, ԵՊՀ մեծ դահլիճում։
ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ օլիմպիադայում հաղթած (1-ին, 2-րդ, 3-րդ կարգի դիպլոմների արժանացած) աշակերտներին համալսարանի վճարովի համակարգ ընդունվելու դեպքում 1-ին կուրսում տրամադրվելու է համապատասխանաբար 50, 40 և 30 տոկոս ուսման վարձի զեղչ։