Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն ընդունել է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին

07.02.2018


Փետրվարի 7-ին Արարատի մարզպետը հանդիպել է British Council Armenia-ի՝ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին։
Մարզի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ հյուրերը ներկայացրել են իրենց այցի նպատակն ու խոսել Արարատի մարզում նախատեսվող ծրագրերի մասին․ Բրիտանական խորհրդի կողմից փետրվարի 8-ին Արարատ քաղաքի 3-րդ դպրոցում, <<Փոփոխության սերունդ>> ծրագրի շրջանակներում, պաշտոնապես բացվելու է անգլերենի ուսուցման դասասենյակ։ Դասասենյակն արդեն իսկ համալրվել է անհրաժեշտ գրականությամբ ու կահույքով, իսկ դասապրոցեսը լիարժեք կազմակերպելու համար Բրիտանական խորհրդի կողմից վերապատրաստվել են տարածաշրջանը ներկայացնող 4 ուսուցիչներ։ Ծրագրի նպատակը ինտերակտիվ միջոցներով աշակերտներին ոչ միայն օտար լեզու ուսուցանելն է, այլև այլ երկրների մշակույթին հաղորդակից դարձնելն ու նաև արտերկրում կրթության հնարավորություն ընձեռելը։
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ողջունել է Բրիտանական խորհրդի ներկայացուցիչներին և նշել, որ այսօրինակ ծրագրերը մեծ նշանակություն ունեն աշակերտների կրթության զարգացման և աշխարհայացքի ընդլայնման գործում, ինչպես նաև ավելացրել, որ թեև ծրագրի տևողությունը 1 տարի է, կանեն ամեն հնարավոր բան այն շարունակական դարձնելու և ծրագրին աջակցելու համար։ Արամայիս Գրիգորյանն իր խոսքում նաև հույս է հայտնել, որ առաջիկայում նմանօրինակ կենտրոններ կբացվեն մարզի մյուս տարածաշրջաններում ևս։
Ավելացնենք, որ Հայաստանում Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող <<Փոփոխության սերունդ>> ծրագիրն արդեն իսկ իրագործվել է հանրապետության երեք մարզերում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 14:44:36