Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

<<Ամքոր Հայաստան>>-ը Արարատի մարզում նախատեսում է իրականացնել առողջապահական երեք ծրագիր

08.02.2018

Հաշվի առնելով Հայաստանում առողջապահական արդի խնդիրները՝ ԱՄՔՈՐ-ը 2018թ․ նախատեսում է Արարատի մարզում իրականացնել կանանց վերարտադրողական առողջության, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի կանխարգելման, երեխաների բերանի խոռոչի հիգիենայի վերաբերյալ ծրագրեր։
Առաջին ծրագրի շրւանակներում մարզի 4 գյուղական համայնքներում կանցկացվեն դասընթացներ կանանց վերարտադրողական առողջության թեմայով համայնքների բնակչության և առաջնային օղակի բուժաշխատողների համար, ինչպես նաև տեղային բուժհիմնարկներում ԱՄՔՈՐ-ի կողմից կկազմակերպվեն կանանց ուլտրաձայնային հետազոտություն և մասնագետ-գինեկոլոգի խորհրդատվություն կրծքագեղձի և արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման և բուժման նպատակով։
Ըստ նախատեսվող երկրորդ ծրագրի՝ 4 այլ գյուղական համայնքներում կկազմակերպվեն դասընթացներ բնակչության և առաջնային օղակի բուժաշխատողների համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի կանխարգելման վերաբերյալ։ Միևնույն ժամանակ կգործի շարժական բժշկական թիմ, որը համայնքի բնակիչներին բուժկանխարգելիչ ծառայություններ կմատուցի, այդ թվում՝ ՄԻԱՎ-ի համար կամավոր խորհրդատվություն և հետազոտություն։
Երրորդ ծրագիրն ուղղված է դպրոցական տարիքի երեխաների բերանի խոռոչի վիճակի բարելավմանը։ Այդ նպատակով Արևշատ գյուղի դպրոցում կկատարվի երեխաների ատամների զննում, որից հետո կարիք ունեցողներին կտրամադրվեն անհրաժեշտ ատամնաբուժական ծառայություններ։ Միևնույն ժամանակ դպրոցում կանցկացվեն դասընթացներ դասընթացներ բերանի խոռոչի հիգիենայի վերաբերյալ, դպրոցականներին կտրամադրվեն տեղեկատվական նյութեր և ատամների խնամքի պարագաներ։
Վերոհիշյալ ծրագրերի բարեգործական են և կիրականացվեն 2018թ․-ի փետրվարից մինչև դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում։
Ավելացնենք նաև, որ <<Ամքոր Հայաստան>> բարեգործական կազմակերպությունը դեռևս 1994թ-ից սկսած Հայաստանի ամբողջ տարածքում, այդ թվում նաև Արարատի մարզում իրականացրել է բազմաթիվ առողջապահական, գյուղատնտեսական, պարենային, հումանիտար և զարգացման այլ ծրագրեր։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03