Նորություններ
Դանիայի Կարմիր Խաչի ներկյացուցիչները՝ Մասիս քաղաքում
08.02.2018
Փետրվարի 8-ին, Մասիսի քաղաքապետը հյուրընկալել է ՀԿԽԸ Արարատի մարզային մասնաճյուղի գործադիր տնօրեն Ռ. Մանուկյանին և Դանիայի կարմիր խաչի ներկայացուցիչներին: Հյուրերը հանդիպման ընթացքում խոսել են Արարատի մարզում իրականցվող շաքարային դիաբետի կանխարգելմանն ուղղված ծրագրից, որն իր մեջ ներառում է նաև առողջ ապրելակերպի քարոզում բնակիչների շրջանում: Ներկայացնելով իրենց այցի նպատակը՝ Դանիայի ներկայացուցիչները նշել են, որ ցանկանում են տեսնել նաև թե ինչ հիմքերի վրա է համագործակցությունը լ ՏԻՄ-երի և Հայկական Կարմիր խաչի միջև, միաժամանակ ամփոփել կյանքի կոչված ծրագրերի ձեռքբերումներն ու գտնել գործընկերներ: Քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել կենսական ծրագրի իրականացման համար ու հավելել, իրենք պատրաստ են մշտական աջակցության։