Նորություններ
Արարատի մարզպետարանում կայացել է <<Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում>> ծրագրի իրավական քննարկումը
12.02.2018
Փետրվարի 9-ին Արարատի մարզպետարանում կայացել է հանդիպում, ոին մասնակցել են Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը, համայնքների ղեկավարները, ՋՕԸ-ի տնօրեններ, ծրագրի ներկայացուցիչներ։
Բացելով հանդիպումը՝ Աշոտ Վարդանյանը Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից ողջունել է ներկաներին և ավելացրել, որ իրենք պատրաստ են աջակցել Արարատի մարզում ներդրումներ ու լուրջ աշխատանքներ իարականացնող կազմակերպություներին։
Այնուհետև ելույթ է ունեցել <<Ուրբան>> կայուն զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Հայաստան Ստեփանյանը, ով շնորհակալություն է հայտնել մարզի ղեկավար Արամայիս Գրիգորյանին մշտական պատրաստակամությամբ իրենց կողքին կանգնելու և համայնքներում առկա խնդիրներին լուծմանն աջակցելու համար։
Հանդիպման ընթացքում ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի աշխատակիցների կողմից ներկայացվել են ջրօգտագործման թույլտվությունների և հանրային մասնակցության իարավակարգավորման և իրավակիրառ պրակտիկայի հիմնախնդիրները, ինչպես նաև ջրային ռեսուրսների տեղեկատվության մատչելիության իրավական հիմնախդնիրներն ու ջրօգտագործողների ընկերությունների գործունեության իրավական հիմքերը և կիրառման բացերն ու թերությունները, առաջարկվող լուծումները։
<<Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում>> ծրագրի նպատակն է խթանել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պատասխանատու կառավարումն ու օգտագործումը՝ հանրային մասնակցությամն և իրազեկման միջոցով, ինչպես նաև խթանել վարքագծի փոփոխությունները ստորգետնյա ջրերի արդյունահանման կրճատումն ապահովելու համար։
Արարատի մարզը ներկայացնող 6 համայնքներից 5-ն արդեն իսկ ներկայացրել են համապատասխան ծրագրեր, որին հաջորդող մրցույթից հետո ընտրվելու են լավագույնները։