Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

<<Հրապարակ>>-ի հերթական անգրագիտությունն ու բարբաջանքը

12.02.2018

Վերջին շրջանում ակտիվացել են Արարատի մարզպետարանի ուղղությամբ տրված բացահայտ պատվերները: Պատվերներ, որոնց շրջանակում գրված կամ հրապարակված <<հոդվածիկները>> ոչ միայն զերծ են մարդկային տարրական տրամաբանությունից, այլ նաև ավանտյուրիզմ են հիշեցնում: <<Հրապարակ>> կայքին և օրաթերթին Արարատի մարզպետարանը բազում անգամ հորդորել և զգուշացրել է չտարածել հերյուրանք ու ապատեղեկատվություն, սակայն ապարդյուն. վերոհիշյալ կայքը ոչ միայն շարունակում է իր կողմից որդեգրած ու կենսակերպ դարձրած էժանագին գործունեությունը, այլև փողի հոտը զգալով անգամ կիլոմետրերից՝ յուրաքանչյուր անպատեհ առիթով դոնկիխոտյան ջանասիրությամբ անմիջապես լծվում է <<սուրբ ու պատվաբեր >> գործին՝ պատվեր կատարելիս էլ դրսևորելով տգետ ու չմտածված քայլեր: Հարկ է ավելացնել, որ մենք, միանշանակ, տեսնում ենք պատվիրատուի ականջներն ու պոչը, ինչպես նաև խավարի մեջ անգամ երևացող մեյմունի դեմքը, որ ցանկացած իրավիճակում կրում է թուլամտության ու քաղքենիության անթաքույց կնիքը:
Արարատի մարզպետարանում, բնականաբար, չէին կարող իր աշխատանքին վերականգնել անձին, եթե չլիներ  դատարանի որոշումը : Հետևաբար, պարոնայք, դիլետանտներ, քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը մեջբերելուց առաջ մի զլացեք նաև ուսումնասիրել հիշատակված գործին առնչվող ամեն բան ու պատվիրատուին հիշեցնել. եթե ականջները մեծ են, չի նշանակում, թե կարող է նաև մեծ լինել լավ լսելու հնարավորությունը, և եթե երկար է պոչը, ապա այն ամեն պահ ու ամենքի ոտքի տակ հեշտորեն տրորվելու լայն հնարավորություն ունի.....
Իսկ <<Ով է իսկապես կոռուպցիայի գործով ասպարեզում երևացողը>> պարզ հարցին այս դեպքում, անկասկած, կարող է տրվել միայն մեկ հստակ պատասխան. անձը կամ լրատվամիջոցը, որ ՀՈԳԻՆ Է ԾԱԽՈՒՄ ԱՆԳԱՄ ՉՆՉԻՆ ՈՍՊՆԱՊՈՒՐՈՎ......
Ի դեպ, մոտավորապես մեկ շաբաթ առաջ, նույն կայքը, տուրք տալով իր մոլի անգրագիտությանը, հրապարակել է նույնանման հոդված, որտեղ նշված էր, թե իբրև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի համար հայտարարված մրցույթին նույն վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Պողոսյանը հաղթող չի ճանաչվել։ Փողի մոլուցքն այնքան է մթագնել գիտակցությունը, որ լրատվամիջոցը զլացել է նույնիսկ համապատասխան կայքում հետևել և տեսնել, որ Սոնյա Պողոսյանը անգամ չի էլ մասնակցել վերոհիշյալ մրցույթի, ուր մնաց թե՝ հաղթել չի կարողացել։ Ահա թե ինչպիսին է ձեր դեմքը՝ ստի ու կեղծիքի քողի տակ թաքնված, և, ինչպես ժամանակն է ցույց տալիս, կեղտի մրուրից ազատվել չեք էլ փորձում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03