Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի մոտ
13.02.2018
Այսօր Արարատի մարզպետարանում կայացել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել են մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Խորհրդակցության սկզբում Արամայիս Գրիգորյանը կրկին անդրադարձել է ՀՀ կառավարությանը ներկայացվելիք հաշվետվությանը և այս առումով կարևորել յուրաքանչյուր ոլորտում լրջագույն ուսումնասիրությունների իրականացումն ու համակարգային բարեփոխումներին միտված իրատեսական առաջարկությունների ներկայացումը։
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին մարզի ղեկավարը հանձնարարել է ուսումնասիրել և ներկայացնել այս ոլորտում առկա հնարավորություններն ու միջոցները, որպեսզի եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում հնարավոր լինի խնդիրներն ու խոչընդոտները վերացնելը կամ դրանք նվազագույնի հասցնելը։
Այնուհետև Արամայիս Գրիգորյանը հանձնարարական է տվել մարզխորհրդի նիստի պլանային ժամանակացույցի կազմման, համայնքային պոլիկլինիկաներում հաստիքացուցակների և կրթական ցենզի համապատասխանության ճշգրտման ուղղությամբ։
Մարզի ղեկավարը անդրադարձել է նաև մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի կողմից իրականացվող գործունեությանն ու գործառույթներին և շեշտել, որ բաժնի աշխատանքները պետք է միտված լինեն ոչ միայն սխալների բացահայտմանն, այլև դրանց շտկմանը, և որ համապատասխան վերլուծական աշխատանքից հետո հետագա բացթողումները բացառելու ուղղությամբ կառույցներին պետք է ցույց տրվի համապատասխան մասնագիտական օգնություն։
Աշխատանքային խորհրդակցության ավարտին քննարկվել են նաև նախորդ հանձնարարականների կատարման ընթացքն ու տրվել հստակ ուղենիշներ։