Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի մոտ

13.02.2018

Այսօր Արարատի մարզպետարանում կայացել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել են մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Խորհրդակցության սկզբում  Արամայիս Գրիգորյանը կրկին անդրադարձել է   ՀՀ կառավարությանը ներկայացվելիք  հաշվետվությանը  և  այս առումով կարևորել յուրաքանչյուր ոլորտում լրջագույն ուսումնասիրությունների իրականացումն  ու   համակարգային բարեփոխումներին միտված իրատեսական   առաջարկությունների ներկայացումը։

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին մարզի ղեկավարը հանձնարարել է ուսումնասիրել և  ներկայացնել այս ոլորտում առկա հնարավորություններն ու միջոցները, որպեսզի  եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում հնարավոր լինի խնդիրներն ու խոչընդոտները վերացնելը կամ  դրանք նվազագույնի հասցնելը։

Այնուհետև Արամայիս Գրիգորյանը  հանձնարարական է տվել մարզխորհրդի նիստի պլանային ժամանակացույցի կազմման, համայնքային պոլիկլինիկաներում հաստիքացուցակների և կրթական ցենզի համապատասխանության ճշգրտման  ուղղությամբ։

Մարզի ղեկավարը անդրադարձել է  նաև մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի  կողմից իրականացվող գործունեությանն ու գործառույթներին և   շեշտել, որ  բաժնի աշխատանքները պետք է միտված լինեն ոչ միայն սխալների բացահայտմանն, այլև դրանց շտկմանը, և որ  համապատասխան վերլուծական աշխատանքից  հետո հետագա բացթողումները բացառելու ուղղությամբ   կառույցներին  պետք է ցույց տրվի համապատասխան մասնագիտական օգնություն։

Աշխատանքային խորհրդակցության ավարտին քննարկվել են նաև նախորդ հանձնարարականների կատարման ընթացքն ու տրվել հստակ ուղենիշներ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15