Նորություններ
Զորակ համայնքն արդեն մանկապարտեզ ունի
13.02.2018
Զորակի նոր մանկապարտեզը նախատեսված է երկու խմբի համար։ Մանկապարտեզը կառուցված է երեխաների լիարժեք կրթության ու դաստիարակության համար նախատեսված բոլոր նորմերին համապատասխան։ Առաջիկայում, ըստ համայնքի ղեկավար Մանուկ Մալոյանի, ծրագրել են բակային խաղերի, տաղավարի և ցանկապատի տեղադրում։
Յուրաքանչյուր խումբ ունենալու է իրեն հատկացված խաղասրահը, ննջասենյակը, սանհանգույցը, ճաշասենյակն ու զգեստափոխության սրահը։ Ինչպես նաև հատկացվել է մեթոդկաբինետ, մարզասրահ, բուժկետ, խոհանոց, կաթսայատուն և այլն։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այստեղ նախատեսել են նաև այլընտրանքային ետնադուռ։ Ավելացնենք, որ մանկապարտեզի կառուցման ֆինանսավորումը հատկացվել է համայնքապետարանի բյուջեից և արդեն իսկ կրթօջախ հաճախելու համար ցուցակագրվել է 20 երեխա։