Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզի համայնքներում տոնել են Տեառնընդառաջը

14.02.2018

Արարատի մարզի մի շարք համայնքներում մեծ շուքով նշել են Տեառնընդառաջը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անշարժ տոներից մեկը։ Սուրբ Ծննդից քառասուն օր հետո նշվող տոնի կապակցությամբ եկեղեցիների և տների բակերում վառվել են խարույկներ։ Տոնակատարության մաս կազմող միջոցառումների ընթացքում շնորհավորել են նաև նորապսակներին։
Տոնը հայոց կենցաղում հայտնի է եղել տարբեր անվանումներով` «Տօռոնջ-տօռոնջ» (Ղազախ), «Տառինջ-տառինջ» (Հին Ջուղա), «դըրընդեզ» (Վաղարշապատ) և այլն: Սակայն առավել տարածված էր «Տրընդեզ» անվանաձևը, որը պահպանվել է մինչ օրս: Կենցաղում տոնի ամենատարածված բաղադրիչը ծիսական խարույկի հետ կապված արարողությունն է, որը սկսվում էր փետրվարի 13-ի երեկոյան՝ ժամերգությունից հետո, երբ կատարվում է նախատոնակ: Խարույկը պատրաստում էին եկեղեցիների բակերում, տներում (սովորաբար՝ երդիկների վրա), փողոցներում, դաշտերում և այգիներում: Հիմնականում առաջնությունը տրվում էր եկեղեցու կամ ավագանու խարույկներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:33:36