Նորություններ
Ավարտվել է առարկայական օլիմպիադաների հերթական փուլը
19.02.2018

Ֆիզիկամաթեմատիկական և բնագիտական առարկաների դպրոցական փուլին Արարատի մարզում, 2018թ․ տվյալներով, մասնակցել է 4900 աշակերտ։ Առցանց կազմակերպված վերոհիշյալ օլիմպիադաների արդունքներն այժմ գտնվում են ամփոփման փուլում։ Ինչ վերաբերում է հումանիտար առարկաների տարածքային փուլին, ապա դրանց մասնակցել է 1503 աշակերտ, որից 310-ը, ըստ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, կներկայանա մարզային փուլին։
Ավելացնենք նաև, որ փետրվարի 24-ին մեկնարկելու է օլիմպիադաների մարզային փուլը։