Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արտաշատի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները շնորհավորել են Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին Գիրք նվիրելու օրվա առթիվ

19.02.2018


Փետրվարի 19-ին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը հյուրընկալել է Արտաշատի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին։ Դպրոցի աշակերտները մարզի ղեկավարին հյուրընկալվել էին <<Վերնատուն>> գրական ակումբի անդամների՝ Հովհաննես Թումանյանի, Ղազարոս Աղայանի, Շանթի, Դերենիկ Դեմիրճյանի և մյուս գործիչների կերպարով։ Արամայիս Գրիգորյանին շնորհավորելով փետրվարի 19-ի՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրվա առթիվ ՝ աշակերտները մարզի ղեկավարին են հանձնել Թումանյանի երկերի ժողովածուն։
Մարզի ղեկավարը ևս շնորհավորել է բոլորին օրվա կապակցությամբ և աշակերտներին հորդորել մշտապես իրենց որպես ուղեկից և որպես ընկեր ընտրել գիրքը՝ այն համարելով որպես ճշմարիտ կրթություն տվող և ուսուցանող։ Արամայիս Գրիգորյանը աշակերտներին մաղթել է հավատարիմ մնալ գրքին և, որպես երկրի վաղվա տերեր, իրենց ապագան հարթել ընթերցանության նկատմամբ սիրով, մեծագույն աշխատասիրությամբ ու նպատակասլացությամբ։ Մարզի ղեկավարը շնորհավորանքի խոսքեր է հղել նաև ուսուցիչներին՝ կարևորելով նրանց դերակատարումն ու ներդրումը կիրթ, պատրաստված ու հայրենասեր սերունդ ունենալու գործում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-26 17:05:04