Նորություններ
Մշակույթի նախարարն այցելել է Արարատի մարզ
21.02.2018
Փետրվարի 20-ին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն ու ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը համատեղ աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկել են Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնի հետագա գործունությանն ու աշխատանքներին վերաբերող հարցեր: Արարատի մարզպետն ու մշակույթի նախարարը նաև ուսումնասիրել են թատրոնում իրականացված վերանորոգման աշխատանքների որակն ու տեղում արձանագրել նախկինում այստեղ շինարարական աշխատանքներ իրականացրած ընկերության անբարեխիղճ ու թերացումներով լի աշխատանքը: Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը հանձնարարել է վեր հանել արձանագրած բոլոր թերություններն ու առաջիկայում ներկայացնել այն շինարարական ընկերությանը, ով հանձնառու է լինելու նոր որակով և ամենայն պատասխանատվությամբ իրականացնել վերանորոգման հետագա ընթացքը: