Նորություններ
Սեմինար Արարատի մարզպետարանում
22.02.2018
Փետրվարի 21-ին Արարատի մարզպետարանի առողջապահական ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած սեմինարը վարել են ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության վարչության մասնագետները: Սեմինարի ընթացքում ներկայացվել է դեղատոմսերով բաց թողնվող դեղերի, դեղատոմսերի դուրս գրման կարգում կատարված փոփոխությունները՝ 2017թ. նոյեմբերի 9-ի ՀՀ կառավարության կողմից ընդունված <<Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին>> որոշման համաձայն: