Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկել է դպրոցականների սպորտլանդիան

23.02.2018

Արարատի մարզում մեկնարկել է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող Սպորտլանդիայի դպրոցական փուլը: Փետրվարի 22-ին Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցները ներկա են գտնվել Արտաշատի թիվ 1 հիմնական դրոցում 5-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող մրցումներին:
Ավելացնենք, որ ամենամյա սպորտլանդիան անցկացվում է անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացման, դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդման, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացման, դպրոցական տարիքի երեխաների շրջանում տարբեր մարզաձևերով մարզվելու կողմնորոշման ձևավորման նպատակով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15