Նորություններ
Ղուկասավում կկառուցվի տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների կենտրոն
23.02.2018
Այսօր Ղուկասավանում ՀՀ–ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Էյջի Տագուչիի և Ղուկասավան համայնքի ղեկավար Արա Վարդանյանի կողմից համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը,ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Աղվան Վարդանյանը և Սամվել Ֆարմանյանը, մարզպետարանի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ:
Ըստ հուշագրի՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ Արարատի մարզի Ղուկասավան համայնքում կկառուցվի Տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների կենտրոն:Մոտ 80000 ԱՄՆ դոլար արժողությամբ կառույցի շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2018 թվականի սեպտեմբեր ամսին:
Ղուկասավանի միջնակարգ դպրոցի սաները դիմավորել և ողջունել են ներկաներին:Դեսպանին իրենց շնորհակալական խոսքերն են ուղղել ՀՀ ԿԳ նախարարը, պատգամավորները և համայնքի ղեկավարը:
Մարզպետ Արամայիս Գրիգորյանը ողջունել և շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիին և Ճապոնիայի կառավարությանը ՝ ընդգծելով կենտրոնի կարևորությունն ու դերը ոչ միայն Ղուկասավանի , այլև Մասիսի ողջ տարածաշրջանի համար:Մարզի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին: