Նորություններ
<<Բժիշկների միավորում>> ՀԿ-ն Մասիսի ԲԿ-ում իրականացրել է բարեգործական ծրագիր
26.02.2018
Փետրվարի 24-ին Երևանի տարբեր բժշկական հաստատություններից ժամանած թերապևտների, գինեկոլոգների, վիրաբույժների և այլ բժիշկ-մասնագետների խումբն անց է կացրել <<Բաց դռների օր>>։ Մասիսի քաղաքի և հարակից համայնքների բնակիչները բարեգործական վերոհիշյալ ծրագրի շրջանակներում ստացել են անվճար խորհրդատվություն ու դեղորայք։ Ըստ հասարակական կազմակերպության նախագահ, դիմածնոտային վիրաբույժ Արմեն Պողոսյանի՝ իրենց կազմակերպության նպատակն է իրականացնել անվճար բուժսպասարկում և տրամադրել դեղորայք սոցիալապես անապահով անձանց, հաշմանդամության կարգ ունեցողներին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին, երեխաներին, թոշակառուներին և այլն։ <<Մարդասիրությունը կենսակերպ է>> գաղափարախոսությամբ առաջնորդվող կազմակերպության կողմից հանրապետության տարբեր քաղաքներում արդեն իսկ կյանքի են կոչվել բազմաթիվ բարեգործական ծրագրեր։ Առաջիկայում <<Բժիշկների միավորման>> անդամ բժիշկ-մասնագետները նախատեսում են այց կատարել նաև Արցախի Հանրապետություն։