Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկել է <<Սարդարապատից Արցախ>> մրցույթի մարզային փուլը

27.02.2018

Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված խոշոր միջոցառումների շրջանակներում փետրվար ամսից Արարատի մարզում ևս մեկնարկել է կրթական հաստատություններում հայտարարված <<Սարդարապատից Արցախ>> խորագրով համահայկական շարադրության և նկարչության մրցույթը։
ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հայտարարված մրցույթի մարզային փուլի շրջանակներում Արարատի մարզի դպրոցներն արդեն իսկ ներկայացրել են իրենց աշակերտների ստեղծագործությունները, որոնց արդյունքները կամփոփվեն մարտի 2-ին, և ընտրված լավագույն 15 աշխատանքները կներկայացվեն հանրապետական փուլին։
Ավելացնենք նաև, որ մրցույթի շրջանակներում հաղթող ճանաչված շարադրություններն ու նկարներն ընդգրկվելու են ժողովածուի մեջ, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղթողներին է հանձնելու մեդալներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15