Նորություններ
Արարատի մարզպետարանի թիմն ընդգրկվել է լավագույն տասնյակում
27.02.2018
Արարատի մարզպետարանի թիմը, ինչպես և 34 այլ մարմինների թիմեր, մասնակցել է պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթին: Հրաձգություն մարզաձևի նկատմամբ հետաքրքրության սերմանման, զենքի ճիշտ օգտագործման, հրաձգության մարզաձևի մասսայականացման նպատակով անցացվող մրցումներն այս տարի ընթացել են փետրվարի 22-23-ը Երևանի <<Ասպար Արմս>> հրաձգարանում: Մարզպետարանի 6 հոգանոց թիմը (3 կին և 3 տղամարդ) գրեթե կրկնապատկել է նախորդ տարվա արդյունքն ու թիմային հաշվարկով վաստակած միավորների շնորհիվ ընդգրկվել լավագույն տասնյակում:
Հրաձգության հանրապետական մրցույթի արդյունքների ամփոփման նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված պարգևատրման արարողությանը այսօր ներկա է եղել նաև Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչ Հրանտ Սարգսյանը, ում և հանձնել են մարզպետարանի թիմին տրված շնորհակալագիրը: