Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բարեգործական առողջապահական ակցիա Արտաշատի պոլիկլինիկայում

28.02.2018

«Լե Լաբողատուաղ Սեղվիե» ֆրանսիական ընկերության հայաստանյան ներկայացուցչության կողմից Արարատում և հանրապետության այլ մարզերում պարբերաբար իրականացվում են առողջապահական բարեգործական ծրագրեր:

Հերթական առողջապահական ծրագիրն ընկերության և մարզի առողջապահության և սոցիալական ապահովության  վարչության կողմից կյանքի է կոչվել փետրվարի 27-ին՝ Արտաշատի պոլիկլինիկայում՝ նվիրված քրոնիկական երակային հիվանդությանը։

Համատեղ նախաձեռնությամբ, Արարատի մարզի տարբեր համայնքներից ժամանած քաղաքացիներին անվճար խորհրդատվություն են ցուցաբերել Երևանի տարբեր բժշկական հաստատություններից ժամանած անոթային վիրաբույժները՝ լսել են քաղաքացիների գանգատները, հայտնաբերել խնդիրներն ու ցուցումներ տվել:

Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ Արտաշատի պոլիկլինիկայում կայացած <<Բաց դռների>> օրվան մասնակցել է 100-ից ավելի քաղաքացի, որոնց մեծամասնությունը կազմել են կանայք:
Արդյունքները վերլուծելուց հետո Արարատի մարզի առողջապահության և սոցիալական ապահովության  վարչությանը կներկայացվեն ամփոփ տվյալներ, իսկ ընկերության կողմից իրականացվող նմանատիպ ծրագրերը, որ ուղղված են թիրախային խմբերին, լինելու են շարունակական։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15