Նորություններ
Խրոնիկ երակային հիվանդությունների թեմայով սեմինար Արարատի մարզպետարանում
01.03.2018

Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության ու «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ֆրանսիական ընկերության հայաստանյան ներկայացուցչության համագործակցության արդյունքում բազմիցս իրականացվել են բարեգործական ծրագրեր, որոնց անդրադարձե լենք մեր պաշտոնական կայքում։
<<Լե Լաբողատուաղ Սեղվիե>> ընկերությունն այս անգամ առողջապահական կրթականծրագիր է իրականացրել Արարատի մարզպետարանում՝ ոլորտի ներկայացուցիչներին մասնակից դարձնելով սեմինար-դասընթացի։ Սեմինարը, որին մասնակցել են Արարատի մարզի առողջապահական հաստատությունների ընտանեկան բժիշկները, նվիրված էր խրոնիկ երակային հիվանդությունների ժամանակակից մոտեցումներին, այս բնագավառում իրականացված հետազոտություններին ու ռիսկերի նվազեցման ուղիների մատնանշմանը։ Սեմինարը վարել է Հայաստանի Հանրապետության լավագույն անոթային վիրաբույժներից մեկը՝Տիգրան Քամալյանը։
Ավելացնենք նաև, որ հանրապետությունում այսօր, ըստ վիճակագրության, հայ կանանց 10-ից 8-ն ունի խրոնիկ երակային հիվանդություն, և հիվանդությունը շատ հաճախ սրվում է հենց սխալ կենսակերպի ու գործողությունների հետևանքով։