Նորություններ
Ավարտին են մոտենում Արարատի ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները
02.03.2018
Դեռևս 2016թ. օգոստոսին մեկնարկած Արարատի ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են: Հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության ԾԻԳ-ի պատվիրատվությամբ, իսկ հիմնանորոգման աշխատանքները՝ Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ: Ըստ ծրագրի՝ հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել 2018թ. ապրիլ ամսին՝ կրթվելու և կրթելու համար հարմարավետ պայմաններ ստեղծելով դպրոցի աշակերտների ու մանկավարժական կոլեկտիվի համար: Ավելացնենք նաև, որ այս պահին դպրոցում սովորում է 140 աշակերտ: