Նորություններ
Անցկացվել է <<Կորյուն>> ռազմամարզական խաղերի մարզային փուլը
05.03.2018
Արարատի մարզում անցկացվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների կողմից համատեղ կազմակերպված <<Կորյուն>> ռազմամարզական խաղերի մարզային փուլը, որին մասնակցել են մարզի 6` Այգեստանի, Վանաշենի, Նոյակերտի, Նիզամիի և Նորամարգի միջնակարգ և Արտաշատ քաղաքի ավագ դպրոցների թիմերը:
Մարզային փուլի խաղերին ներկա են գտնվել ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, ՀՀ ԿԳ նախարարության ներկայացուցիչները, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանը, մարզի դպրոցների տնօրեններ, զինղեկներ:
Մարզպետի տեղակալ Ի.Շադյանը մարզպետ Ա.Գրիգորյանի անունից ողջունել է մասնակիցներին, մաղթել բարի երթ, հաջողություններ ու նոր նվաճումներ` նշելով, որ մեր պետության առօրյայում խիստ կարևոր է նման միջոցառումների անցկացումը, որը նպատակաուղղված է սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, զինվորականի մասնագիտության նկատմամբ հետաքրքրությանը, ինչպես նաև <<Նախնական զինվորական պատրաստություն>> առարկայի դասավանդման ուղղությամբ կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:
Մարզային հանձնաժողովի կողմից <<Կորյուն>> խաղերի մարզային փուլի հաղթող է ճանաչվել Նորամարգի միջնակարգ դպրոցի թիմը, որը կմասնակցի առաջիկայում կայանալիք հանրապետական փուլին: