Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողություն Արարատի մարզում

06.03.2018

Մարտի 5-ին նշվում է Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը: Վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն այդ օրը տեղի է ունենում Հայաստանի պատանի երկրապահների երդման արարողություն: Արարատի մարզում այս տարի ևս բազմաթիվ պատանիներ երդվել են դառնալ հայոց բանակի արժանի զինվորն ու պատվով շարունակել Սպարապետի գործը:
Պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Արտաշատ քաղաքի կենտրոնական հրապարակում: Տոնական միջոցառմանը ներկա են գտնվել ԵԿՄ բազմաթիվ անդամներ, ազատամարտիկներ, զինվորներ, մարզային և քաղաքային կառույցների պաշտոնատար անձինք, դպրոցների տնօրեններ, զինղեկներ, մարզի բնակիչներ:
Մինչ երդման արարողությունը միջոցառման մասնակիցներն եղել են Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում, որտեղ անցկացվել է պատանիների օրհնության կարգ:
Երդման արարողությանը հաջորդել են շնորհավորական ուղերձներ, ելույթներ, պատանի երկրապահների ցուցադրական ելույթներ: Միջոցառումն ավարտվել է հանդիսավոր շքերթով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15